Մեքենայի հայելիներ գողացած անձը ներկայացավ ոստիկանություն. Գողոնը հայտնաբերված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Հոկտեմբերի 3-ին ժամը 9-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հոկտեմբերի 2-ի ժամը 23-ից մինչեւ հեկտեմբերի 3-ի ժամը 8.45-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի բակում կայանված «Մերսեդես»-ի կողային հայելիները` պատճառելով 300.000 դրամի վնաս:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 23-ամյա մի քաղաքացի։ Նա տարված բացատրական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 4-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերված է:

Նախապատրաստվում են նյութեր: