Հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ՝ հ.33 մանկապարտեզի դաստիարակ Աննման Մելքոնյանը:

Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար, ոլորտի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով

Պարգևները մանկավարժներին են հանձնել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու Երևանի ավագանու անդամները:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված տոնական միջոցառումն ամփոփվել է թատերական ներկայացմամբ: