Ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Քիմ Քարդաշյանի և նրա այցի մասին․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հոկտեմբերի 6-ին Հայաստանում կմեկնարկեն «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի աշխատանքները և տեղի կունենան մի շարք միջոցառումներ: 

Համաժողովի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: 

24News-ը շրջել է Երևանի փողոցներում՝ տեղեկանալու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները Քիմ Քարդաշյանի մասին և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նրա այցը Հայաստանի համար: 

Քաղաքացիների մի մասը նշեց, որ լավ կարծիք ունի ամերիկահայ հեռուստաաստղի մասին, և նրա այցի շնորհիվ Հայաստանը մեդիայի ուշադրության կենտրոնում կլինի: 

Շատերը Քարդաշյանի կյանքին և ընտանիքին հետևում են հենց սոցիալական ցանցերում: 

Հարցմանը մասնակցած մյուս քաղաքացիներն էլ նշեցին, որ իրենց համար ընդունելի չէ Քարդաշյանի գործունեությունը, արտաքինը և չափազանցված ոճը։