Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Թուրքիայի «Գազիանթեփի» համալսարանը 3 ֆակուլտետ է բացելու Սիրիայի հյուսիսային շրջաններում: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփի Էրդողանի որոշմամբ` Գազիանթեփի համալսարանի տնօրինությունը Սիրիայի Ալ-Բաբ շրջանում բացելու է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Ազազի շրջանում իսլամագիտության ֆակուլտետ, իսկ Աֆրինում մանկավարժության ֆակուլտետ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբի, Ազազի և Աֆրինի շրջանները Թուրքիայի կողմից իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններից հետո գտնվում են թուրքական բանակի  և Անկարայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» անվանումով սիրիական հակակառավարական զինված խմբավորման վերահսկողության տակ: