Նարեկ Մալյանը հրապարակել է իրեն առևանգելու փորձի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է տարել, որին կից հրապարակել է մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ իրեն առևանգոլւ փորձի տեսանյութը: Գրառումը՝ ստորև.

«Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ իմ նկատմամբ սորոսականների կողմից իրականացված կազմակերպված և խմբակային հարձակման և առևանգման փորձի` առ այս պահը չհրապարակված տեսանյութն է սա:

Հիշեցնեմ, որ հանցագործ սորոսականներն առ այսօր ազատության մեջ են: Առ այս պահը որևէ իրավապաշտպան կազմակերպություն պաշտոնապես չի դատապարտել այս հանցագործությունը:

Սորոսի գրասենյակի վարձու մարդասերներին հրահանգված է լռել: Այս ընթացքում լուռ էր նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը, որը վաղը արտահերթ նիստ է գումարելու «ազատագրենք Սորոսի գրասենյակը ցուցարարներից» օրակարգով:

Ասածս այն է, որ մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար: Պետությունը չի գործում և ըստ էության արդարության վերականգնումը իրականացվում է քաղաքացիների սեփական ուժերով: Իրավապաշտպանները իրականում պաշտպանում են ոչ թե մարդու իրավունքները՝ այլ իրենց խմբային, ոհմակային շահերը:

Տեսանյութը ՎԵՏՕ-ի էջում կտեղադրվի երեք լեզուներով ուղեկցվող բացատրությունով»: