Ռոբերտ Քոչարյանը քաջառողջություն է մաղթել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Պուտին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը, շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։