Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, սակայն վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

քաղաքական

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առավել քան հստակ մատնանշել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորութունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը չմասնակցելը պայմանավորված է բացառապես այդ փաստաթղթի՝ իրավական առումով ոչ լիարժեքությամբ, այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ կրկին հիշեցրեց Աժ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այս օրերի ընթացքում մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով, այսինքն՝ որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։ Նա ոչ մեր կուռքն է, առավել ևս՝ նրա ակումբի անդամ չենք հանդիսանում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին դատարանին՝ այս հարցը քննության առարկա դարձնելու համար», - ասաց պատգամավորը։