Հայաստանը բանակցում է Youtube-ի տեղայնացման շուրջ. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Տնտեսական

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել Youtube-ը, WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք ունենք այդ ծրագրերը: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայի շուրջ և ոչ միայն Youtube-ի, այլ մեծ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ», - ասաց փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ համաժողովը կանցկացվի մինչև հոկտեմբերի 9-ը: Դրա շրջանակում Երևանը 70 երկրից ավելի քան 2500 առաջնորդի, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի է հյուրընկալել՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։