ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News
Ինձ համար անընդունելի է ցանկացած հարձակում՝ ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր
Վարդանյանն՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա հարձակման դեպքին։
Նրա խոսքով՝ առանց ազատ և անկախ մամուլի՝ իրական ժողովրդավարություն լինել չի կարող։
«Վերջին շրջանում Hayeli.am կայքն ամենաշատ ոչ դրական անդրադարձերը կատարել է իմ նկատմամբ, բայց, այդուհանդերձ, ես ասում եմ, որ եթե չունենանք ազատ մամուլ, ապա Հայաստանում ժողովրդավարությունը կարող է վտանգվել»,- ասաց նա։
Վերջում պատգամավորը կրկին շեշտեց, որ դատապարտում է ԶԼՄ-ների դեմ ցանկացած ոտնձգություն։