Այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սեյրան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սովարական երևույթ է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է», - ասել է Սեյրան Օհանյանը, ապա հավելել, որ կարծում է՝ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը և ըստ իրադրության համապատասխան որոշումներ ընդունում է

«Կարծում եմ՝ հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասերի հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում են զսպելու համար», - ասել է պաշտպանության նախկին նախարարը։