Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ԳՇ շտաբի պետին՝ ինձ, որևիցե հրաման չի տվել. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սեյրան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, անընդունել է համարել այն փաստոը, որ «30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»։

«Կարելի է թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ, առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը հանգիստ, համարձակ եկել ու ներկայացել է, ինչ պահանջներ դնում են նրա առջև, կատարում  է»,-նկատել է Սեյրան Օհանյանը, ապա հավելել, թե ՀՀ երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։

«Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրությանը համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե ինքը կարող  է նրանց հետ առնչություն ունենալ ու ինչ-որ կերպ ազդել»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված հազար զինծառայողների հետ որևիցե առնչություն չի ունեցել։

«Ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր շտաբի պետին՝ ինձ, որևիցե մի ցուցում, որևիցե մի հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին»,-ասել է Սեյրան Օհանյանը։