«Արենիի շուկայի» տարածքում թմրանյութեր են հայտնաբերվել «ԿամԱԶ»-ի մեջից և վարորդի գրպանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News

թմրանյութ545

Եղեգնաձորի ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ին, Արենի գյուղի «Արենիի շուկա» կոչվող տարածքից, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի երեւանցու՝ իր վարած «ԿամԱԶ» մեքենայով:

Ոստիկանությունից  հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել են տարատեսակ փաթեթներ՝ կանաչավուն, բուսական ծագում ունեցող չորացված-մանրացված զանգվածով: Մեքենայի զննությամբ վարորդի նստատեղի ձախ հատվածից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ՝ նույն պարունակությամբ: Եվս երկու փաթեթ վարորդն ինքն է ներկայացրել:

Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է օգոստոսին, Երեւանի Խարբերդ թաղամասում գտնվող հայրական տանն աճած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news