ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ria.ru-ն, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 67-րդ տարեդարձի առթիվ:«Ո՛չ»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ նախագահը շնորհավորե՞լ է Պուտինին:
Նշենք, որ Պուտինին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: