Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

Հասարակություն

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին 24News-ին հայտնեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նա նշեց, որ  իրենք համապատասխան կարգով դիմումը կներկայացնեն վարչապետի աշխատակազմ:

Նշենք, որ մարզպետերին նշանակում և ազատում է  ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը կասկածվում էր ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին մասնակցություն ունենալու մեջ։ Միջադեպից հետո ձերբակալվել էր նրա օգնական Հարություն Գրիգորյանը:

Տրդատ Սարգսյանը հերքել էր իր՝ դեպքին որևէ առնչությունը։

Հիշեցնենք նաև, որ Տրդատ Սարգսյանը միջադեպից հետո հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ որոշում է կայացրել վայր դնել իր լիազորությունները:

Նա գրառմամբ որոշ պարզաբանումներ էր ներկայացրել Եղեգնաձորում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ՝ նշելով․

«Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա: