Դատարանը մերժեց Ալումյանի կողմից դատավորին բացարկ ներկայացնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց: Այդ մասին որոշումը հրապարակեց դատարանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել էր, որ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Պաշտպանական կողմը նաև կարծում է, որ Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել էր նաև տուժողներից մեկի պաշտպանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news