ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը դատարանում միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը և թույլատրել նրան լքել ՀՀ սահմանը բուժման նպատակով:
Արմեն Գևորգյանը դատարանին հայտնել է,որ սրտի անոթների խնդիր ունի, պետք է Ավստրիայում բուժզննում անցնի, և եթե դատարանը թույլատրի հեռանալ երկրից, ապա նաև գործանական հանդիպումների կգնա: