ԱԳ նախարարը Ջ. Սփիրին և Ջ. Չուին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

.

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը: 

Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր: