Պետության վախճանը սկսվեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու պահից. Վարդան Այվազյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

«Հրայր Թովմասյանը սահմանադրության նենգափոխված դրույթով է ՍԴ նախագահ դարձել»,- 24News-ի եթերում այդ մասին հայտարարել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Սակայն, ըստ նրա՝ իշխող ուժի կողմից Թովմասյանի հարցով պատրաստված ԱԺ նախագիծը կենցաղային բնույթի է, հիմնավորումները թույլ են։

Խոսելով ՍԴ նախագահի վերջին հարցազրույցի մասին, Այվազյանն ասել է, որ Թովմասյանի խոսքերը քաղաքական ու իրավական չէին, հոգեհուզական էին։

«Եթե Թովմասյանը կանխակալ ՍԴ ունենալը դիտարկում է որպես պետության վախճան, դրա հաշվարկը պիտի սկսել իր՝ նախագահ նշանակվելու պահից»-ընդգծել է Այվազյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news