Անձամբ եմ մամուլի զոհ դարձել ժամանակին, ու այսօր դատապարտում եմ. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Սա ուղղակի ագրեսիվ դրսևորում էր, որը, գուցե մեծ հաշվով, նպատակ ուներ ինչ-որ առումով վտանգ ներկայացնել, բայց չեմ կարծում, որ նման ակցիաները պետք է որևէ լրատվամիջոցի գործունեությունը վտանգեն, կամ որևէ լրատվամիջոցի խեղճացնեն»,- խոսելով Հայելի ակումբի դեմ իրականացված հարձակումից, այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի հիմնադիր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, հավելելով, որ այս միջադեպը համարում է մամուլի գործունեությունը խոչընդոտելու սովորական, արդեն դասական դարձած փորձ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ընդգծում է ոչ միայն լրատվամիջոցի գործոնը, այլ հարցին առաջարկում է նայել առհասարակ ընդդիմադիր հայացքը չհանդուրժելու տեսանկյունից, շեշտելով, որ թիրախ կարող էր լինել ցանկացած ոք, ով նման կարծիք կհայտներ: Բանախոսներն անդրադարձել են նաև հայաստանյան սոցցանցերում տիրող մթնոլորտին, դրանց տոն տվողներին և հնարավոր հետևանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում: