Շահումյան գյուղի կամրջի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի կամրջի մոտ տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 64-ամյա Սլավիկ Մ-ի դին։ Տեղում դատաբժիկը զննելով հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև Lada մակնիշի 36 MR 301 համարանիշի ավտոմեքենա, և կա վարկած, որ ավտոմեքենան պատկանում է մահացածին։