ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News
Իրանի իշխանությունները որոշում են ընդունել Իրաքի քաղաքացիների համար այցագրերի չեղարկման մասին, որը գործելու Է երկու ամիս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Իրաքում Իրանի դեսպանության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 7-ին:
«Իրաքի բոլոր քաղաքացիները կկարողանան 2019 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը Իրան այցելել առանց այցագրի»,-նշվում Է հայտարարության մեջ: Դեսպանությունը հուսով Է, որ «այս միջոցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»:
Հոկտեմբերի 7-ին իրանցի սահմանապահները վերսկսել են Խոսրավի հսկիչ-անցակետի աշխատանքը Իրաքի հետ սահմանում, որն ավելի վաղ փակվել Էր այդ երկրում տեղի ունեցող բողոքների պատճառով:
Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ: «Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա:
Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,-ասված Է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների: Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:
Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների հետեւանքով զոհվել Է 104 մարդ, տուժել Է ավելի քան 6,1 հազար հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: