Վանեցյանի թանկ «պայմանավորվածությունները».7 միլիոն դոլարի ակտը դարձել է 1-2 մլն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News

/

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «պայմանավորվածությունները» թանկ են նստում բյուջեի վրա։ Մենք անդրադարձել էինք Երևանի մետրոպոլիտենի գործին և այն «ջրելու» հարցում Վանեցյանի դերակատարությանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ նույն ճակատագրին է արժանացել նաև «Նորֆոլկ» ընկերության գործը, որը հեղափոխությունից անմիջապես հետո մեծ աղմուկով բացահայտեց ԱԱԾ-ն։ Գործի շրջանակում նախապես հայտարարվեց 7 միլիոն դոլարի մասին, որը պետք է աճման միտում ունենար։

Մեր տեղեկություններով, սակայն, 7 միլիոն դոլարի ակտը դարձել է 1-2 միլիոն, իսկ կազմակերպության ղեկավարությանը զգուշացվել է, որ չզարմանան և հանգիստ տանեն լուրերով հայտարարվելիք բազմամիլիոն վերականգնումների մասին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news