«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսակցության սրահները վերանորոգել է թաղային հեղինակությունը.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների տեսակցության սրահների վերոնորոգման հարցը հասավ իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 13-ի հրապարակման հիման վրա: Մասնավորապես, գրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում:

Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:

Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում