Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ կրկին տեղափոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Քոչարյան

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այդ մասին 24News-ին հայտնեցին ՀՀ քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնից։ Քոչարյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել հետազոտություն անցնելու համար։ 

Քոչարյանը բուժզննում էր անցել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին։ Ըստ մամուլում տարածված տեղեկության՝ Քոչարյանի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել, և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև խոշոր չափի կաշառք ստանալու համար։