Բախվել են Honda-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշեն խճուղի 5/7 հասցեի դիմաց բախվել են Volkswagen մակնիշի 34 OR 038 համարանիշի և Honda մակնիշի 36 NG 821 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, նրանցից մեկն էլ փլուզել է քարե պարիսպը և ավտոմեքենաները առաջ ընթանալով՝ Honda-ն բախվել էլեկտրասյանը, իսկ Volkswagen-ը՝ Honda-ին:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի, Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Honda-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, իսկ վթարից հետո դեպքի վայրում մի խումբ երիտասարդներ «աքլորացած» վիճաբանում էին և միայն ոստիկանների միջամտության արդյունքում «բանը տուրուդմփոցի չհասավ»: