«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր ընտրված Արթուր Մանուկյանը հրաժարվել է ավագանու մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

մանդատ

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արթուր Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Այդ մասին հոկտեմբերի 8-ի՝ Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրան կփոխարինի «Իմ քայլը» դաշինքից Լուսինե Մխոյանը:

Արթուր Մանուկյանը «Իմ քայլը» դաշինքից դարձել է պատգամավոր՝ փոխարինելով Էդգար Առաքելյանին, որը ևս մանդատը վայր էր դրել: