Կեսգիշերին Նոր Նորքում հրավառություն իրականացնողը տուգանվել է 100000 դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

հրավառություն

Հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի 10 շենքի բակում հրավառություն է: Րոպեներ անց նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է նույն շենքի 28-ամյա մի բնակիչ:

Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` տուգանք 100 000 դրամի չափով: