Unibank

Unibank Mobile

Ադրբեջանի վարչապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

վարչապետ Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վարչապետի պաշտոնում Միլլի մեջլիսի հաստատմանն է ներկայացրել տնտեսական հարցերով իր օգնական Ալի Ասադովի թեկնածությունը:

Հաղորդվում է, որ երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել Նովրուզ Մամեդովը: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում էր անցյալ տարվանից:

Ավելի վաղ նա Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնականն էր, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ինքնակա՞մ է Մամեդովը թողել վարչապետի պաշտոնը, թե՞ դա Իլհամ Ալիեւի որոշումն է, այդ մասին ադրբեջանական մամուլը որեւէ տեղեկություն չի հաղորդում: Հայտնի չէ նաեւ՝ Մամեդովը պետական ծառայությունից հեռանու՞մ է առհասարակ, թե՞ նրան որեւէ այլ պաշտոն կառաջարկվի:

Լուսանկարում Ադրբեջանի վարչապետի թեկնածու Ալի Ասադովն է:

Տեսանյութեր

Live

Լրահոս