Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը այցելել են Անհայտ զինվորի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

ՊՆ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության նախարարը եւ Արխանգելսկի նահանգապետը հարգանքի  տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:

ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը  շրջել է նաեւ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին: