Աշխարհում առաջին կին դեսպանի՝ հայազգի Դիանա Աբգարի անունով Երևանում զբոսայգի կանվանակոչվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ քննարկվել է հայ գրող, հրապարակախոս Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու հարցը։ 

Դիանա Հովհաննեսի Աբգարը հայ գրող է, հրապարակախոս, դիվանագետ, Հայաստանի առաջին դեսպանը Ճապոնիայում։ Լինելով դիվանագիտական ներկայացուցիչ և Հայաստանի գլխավոր հյուպատոսը՝ 1920 թվականի հուլիսի  21-ին՝ նա դարձել է աշխարհում առաջին կին դեսպանը։

Ավագանու անդամների ձայների կողմ քվերակությամբ որոշումն ընդունվեց։