Mercedes-ը բախվել է Fiat-ին, այնուհետև առաջ ընթացել, բախվել մեկ այլ Mercedes-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կ հատվածում բախվել են Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած Fiat մակնիշի 25 89 GFV համարանիշի և Աբովյանի բնակիչ, 25-ամյա Վարդան Վ.-ի վարած Mercedes E350 մակնիշի 01 VX 777 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Mercedes-ը առաջ է ընթացել և հարվածել աջակողմյան հատվածում կայանված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արման Հ.-ին պատկանող Mercedes մակնիշի 32 XX 323 համարանիշի ավտոմեքենային, իսկ Fiat-ն էլ կողաշրջվել է:

Բախման հետևանքով վարորդներից Ռաֆիկ Մ.-ն, նրա ուղևորներ, 22-ամյա Վլադիմիր Ե.-ն, 23-ամյա Էդվարդ Մ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Վարդան Վ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն: