Մանվել Գրիգորյանի վիճակը սրվել է․ մարմինն այտուցվել է, չի կարողանում խոսել, անզգայացրել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում  Գրիգորյանի պաշտպանները տեղեկացրել են, որ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը երեկ սրվել է, բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։

Ըստ պաշտպանի՝ Մանվել Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։

«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալաով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,-հայտարարել է պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հերթական պատասպանտուն դատարանն է։

5 ամիս տևած դատաքննության ընթացքում դատարանը շուրջ 7 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։