ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի կենտրոնական փողոցներից մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունն է տրվել, հայտնում է aliq.ge-ն: Ցխինվալիի քաղաքապետի խոսքով` որոշմանն աջակցել են հանձնաժողովի բոլոր անդամները:
«Մայրաքաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկրի Վլադիմիր Պուտինի անունը: Որոշումը հանրապետության իշխանությունները կայացրել են Ռուսաստանի պետության ղեկավարի ծննդյան օրվա առթիվ՝ որպես երախտագիտության նշան և Հարավային Օսիայի ժողովրդին շարունակական աջակցության համար»,- հայտարարել է քաղաքապետը: