Թմրամոլության դեմ պայքարը շարունակվում է

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի կամուրջի մոտից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 17 և 16 տարեկան երկու պատանու: Մեկի մոտից հայտնաբերվել է 6.38 գ դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ, պահել է իր օգտագործման համար:

Նույն օրը երեկոյան ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, դարձյալ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել երեք հոգու՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: 34-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է 1.9 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց՝ ներարկիչով և հայտնել, որ այն պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Շենգավիթի քրեական հետախույզների հետ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Շիրակի փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Օպելով»: Երիտասարդի մոտ հայտնաբերվել է 2.93 գրամ դեղնականաչավուն զանգված և մեկ գլանակ՝ լցված նույն զանգվածով:

Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:

Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news