Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է իրականացնել արտասահմանյան իր առաջին այցերը, նա կայցելի Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, նաև Բրյուսել, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Գախարիան վարչապետ է դարձել սեպտեմբերի սկզբին: Դրանից առաջ նա զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը:

Գախարիան Ադրբեջան կմեկնի հոկտեմբերի 9-ին, հաջորդ շաբաթ՝ Հայաստան, իսկ ամսվա վերջին՝ Թուրքիա, նշում է РИА Новости-ն: