Կարծում եմ՝ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյանը`գազի գնի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին, կարծիք է հայտնել, որ ձմեռային ամիսներին գազի թանկացում չի լինի: 

«Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասել է Մհեր Գրիգորյանը:

Հարցին՝ դա իրատեսական համարո՞ւմ է, փոխվարչապետը պատասխանել է, որ կարծում է՝ մոտ ժամանակահատվածի համար, իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»:

Փովարչապետն անդրադարձել է նաև ռուս գործընկերների համար Իրանի հետ գործակցությունը քաղաքական խնդիր համարելու հարցին։

«Կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասել է փոխվարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news