Երևանի տոնի համար կծախսվի 150 մլն դրամ՝ 100 մլն դրամով պակաս 2018-ի հատկացումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Երևան

2019 թվականին Երևանի 2801-ամյակի միջոցառումների համար կծախսվի 100 միլիոն դրամով քիչ գումար, քան 2018-ին էր ծախսվել։ Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու իշխող խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին։  

«Մենք գնացել ենք ապակենտրոնացման ուղիով և բոլոր վարչական շրջաններն ունենալու են հավասարապես նույն միջոցառումները»,-ասել է Հայկ Մարությանը:

Նշենք, որ այս տարի Երևանի տոնի համար տրամադրվելու է 150 միլիոն դրամ, նախորդ տարի ծախսվել էր ավելի քան 250 մլն դրամ: