26-ամյա երիտասարդը մեքենան փախցրել էր ու վթարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 7-ի ցերեկը Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան Արզնի գյուղի տարածքում փախցրել են իր «ԳԱԶ 3274» մակնիշի մեքենան, որից հետո տեղեկացել է, որ այն վթարված վիճակում գտնվում է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցում:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան փախցրել է Երևանի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ, որը ժամեր անց բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news