Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու BMW X5-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470 մակնիշի 47 PX 007 համարանիշի և BMW X5 մակնիշի 15 AG 151 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով BMW-ն կողաշրջվել է և մասամբ ճանապարհը փակել: Մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: