Հրապարակվել է հոր սպանությունից հետո Խաչատուրյան քույրերի զանգը ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1
«Life»-ը հրապարակել է հոր սպանությունից անմիջապես հետո Խաչատուրյան քույրերի կողմից ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը, որի ժամանակ աղջիկը ներկայանում է Անգելինա անունով և հայտնում, որ իրենց հայրը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:

«Նա հանգստացնող հաբեր ունի, սակայն շատ է դրանք օգտագործել… Ես իմ երկու քույրերի հետ եմ: Մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 17»,- ասում է նա, ապա լաց լինելով պատմել, որ հայրը դանակով հարձակվել է իրենց վրա: 

«Նա ձեզ վրա դանակո՞վ է հարձակվել, այո՞»,- հարցնում են ոստիկանությունում:

«Այո»,- պատասխանում է նա:

«Կոնկրետ ո՞վ է դանակով սպանել նրան»,- հստակեցնող հարց են ուղղում ոստիկանությունում:

«Ես»,- պատասխանում է Անգելինան:

Դեպքը տեղի էր ունեցել 2018-ի հուլիսի 27-ին։ Քրիստինա, Անգելինա եւ Մարիա քույրերը դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց հորը, ապա հետագայում հայտարարել են, որ չեն կարողացել հանդուրժել ծնողի ծաղրական վերաբերմունքը:

Հետմահու հոգեբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Միխայիլ Խաչատուրյանը շեղումներ է ունեցել: