Պուտինը բարձրացրել է իր, Մեդվեդևի և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, համաձաին որի՝  հոկտեմբերի 1-ից 4,3 տոկոսով կբարձրանա ՌԴ նախագահի և վարչապետի աշխատավարձները։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նույն հրամանագրի համաձայն՝ 4,3 տոկոսով կբարձրացվի նաև՝ պաշտպանության նախարարի, ՆԳ նախարարի, Անվտանգության դաշնային ծառայության, Ազգային գվարդիայի ղեկավարի, Արտաքին հետախուզական ծառայության և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձներ։