Նախագահը ՔԿ փոխնախագահներին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին»: Հրամանագրում նշված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Արման Վարդանի Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Արսեն Վոլոդյայի Այվազյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանին Հայաստանի Հանրապետության քննչա-կան կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական»,- ասված է հրամանագրում: