Քիմ Քարդաշյանը Հայաստանից լուսանկարներ է հրապարակել ինսթագրամյան սթորիներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

քիմ

Քիմ Քարդաշյանը ինսթագրամյան սթորիներում շարունակում է լուսանկարներ  հրապարակել Հայաստանից։ Ինսթագրամյան էջում ամերիկահայ հեռուստաաստղը լուսանկար է հրապարակել Էջմիածնից, որտեղ մկրտել է իր երեխաներին և մակագրել․ «Սուրբ Էջմիածին. աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը»:

Քարդաշյանը հրապարակել է նաև լուսանկար, որում երևում են վազից կախված  խաղողներ։ 

1

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել WCIT 2019 համաժողովին մասնակցելու համար։