Ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարակերտ գյուղի տներից մեկից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դանակով պատռել են տան երկրորդ հարկի ննջասենյակներից մեկում դրված ճամպրուկը և փող գողացել՝ դոլար ու դրամ։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզներից ընդամենը մի քանի ժամ պահանջվեց կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու համար։ Նրանք բերման ենթարկվեցին բաժին ու խուզարկվեցին։ Գողացված գումարի մի մասը հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածները ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին, որտեղ նրանցից մեկը ձերբակալվել է։  Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news