Կոստանտին Օրբելյանի հայցը դատարանը ամբողջությամբ բավարարել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

Կոստանտին Օրբելյան

Դատարանը բավարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը: Լրատվամիջոցների հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանի վճիռի հիման վրա պարտավորեցվել է վճարել Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը: Նաև պարտավորեցվել է վճարել Օրբելյանի դատական ծախսերը: 

Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի 30 օր հետո: 

Փաստաբանը նշեց նաև, որ տեղյակ չեն՝ պատասխանող կողմը կբողոքարկի որոշումը,թե ոչ, դա պատասխանող կողմի դատավարական իրավունքն է և հավելեց, որ եթե անգամ բողոքարկեն տարբեր դատական ատյաններում, իրենք շարունակելու են պնդել իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Ազատման հրամանն Օրբելյանը ստացել էր 2019 թվականի մարտի 28-ին:

Հիշեցնենք նաև, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: