Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է դոկտոր Էրիկ Էսրաիլյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ Հայաստան և հանդիպել Հայաստանի նախագահի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների փոխգործակցության հնարավորություններին: Խոսվել է նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան գործընկերների հետ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին: