ԲԴԽ-ն քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

.

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Քննարկվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում Բարձրագույն դատական խորհրդի դերը: Ծրագրային հիմնադրույթների և գործողությունների շրջանակը վերաբերում է.

• վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդմանը,

• ՔՀԿ-ների և մեդիայի՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավմանը,

• պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանմանը։

Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը բաց, կառուցողական համագործակցության և ընդգծել, որ ողջունում է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, հանրության կողմից օբյեկտիվ ընկալմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news