ՀՀ որդեգրած ռազմավարությամբ կընդլայնվի Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

.

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած ռազմավարությամբ պատրաստվում է ընդլայնել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ Քննչական կոմիտեն ամենամեծ քննչական մարմինն է մեր երկրի, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95%-ը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի, և զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի ՔԿ քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ նախնական որոշակի կառուցակարգային որոշումներ են կայացրել, որոնք ավելի արդյունավետ են դարձնելու քննչական կոմիտեի ու յուրաքանչյուր քննիչի աշխատանքը։