Չգիտեմ՝ օր առաջ, թե ոչ, բայց Հրայր Թովմասյանը կհեռանա. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս մեկուկես տարում այնպես աշխատեր, որ ժողովուրդը վստահեր իրեն, իր նկատմամբ ներկայիս գործընթացը չէր լինի»,- 24News-ի եթերում այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Պատգամավորը չգիտի՝ օր առաջ, թե ոչ, բայց Հրայր Թովմասյանը հեռանալու է: «Երբ Հրայր Թովմասյանն առավոտյան կոստյումը հագնում է, նայում հայելու մեջ, ինչպե՞ս է իրեն զգում, քաղաքացիները պետք է շնորհակալությո՞ւն հայտնեն իրեն՝ իր աշխատանքի համար»-հարց է ուղղել Հակոբյանը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում