Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

.

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հպարտ է լինել Հայաստանում պատմական այս ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանկյանն ասաց հոկտեմբերի 8-ին իր «Gavat» ապրանքանիշի ներկայացման ընթացքում:

«Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում, երբ բազմաթիվ դրական փոփոխություններ են տեղի ունենում: Այն հայերը, որոնց ես գիտեմ ամբողջ աշխարհում, ցանկանում են վերադառնալ, դառնալ Նոր Հայաստանի մի մասը, մնալ Նոր Հայաստանում»,- ասաց Թանկյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս